ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հեռախոսազրույց է անցկացրել ֆրանսիացի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելով նրա հետ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ռուսական զորքերի տեղակայումն Ուկրաինայի հետ սահմանին, ինչպես նաև ՌԴ-ի հետ դիվանագիտականան փոխգործակցությունը և պոտենցիալ պատժամիջոցները Մոսկվայի դեմ: ՏԱՍՍ գործակալության փոխանմամբ՝ այս մասին հայտնել են Սպիտակ տնից:

«Նախագահ Բայդենը և նախագահ Մակրոնը պայմանավորվել են, որ իրենց թիմերը շարունակելու են սերտ կապ պահպանել, այդ թվում՝ խորհրդակցություններ իրականացնել ՆԱՏՕ-ի դաշնակիցների և ԵՄ գործընկերների հետ՝ այդ խնդիրների լուծման հարցում համապարփակ մոտեցում դրսևորելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն