Եթե մենք էսօր չկանգնենք Գառնիկ Իսագուլյանի, Առուշ Առուշանյանի, Նարեկ Մանթաշյանի, մյուս ու արդեն այլ նշմարվող քաղհալածյալների կողքին, մենք արդեն բոլորս ենք վերածվելու քաղհալածյալների։ Այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը, որը եկել է Գառնիկ Իսագուլյանին աջակցելու։ Վերաքննիչում , հիշեցնենք, պիտի որոշում կայացվի Իսագուլյանի կալանավորման վերաբերյալ։

«Չի բացառվում, որ այդ շարքում կլինեն նաեւ իմ այլ ընկերնեը, կարող եմ լինել հենց ես։ Բոլոր նրանք , ովքեր դինջ, արխային, հանգիստ, վեր ընկած են իրենց բազմոցներին, էդ սուրը իրենց կոկորդին էլ է հասնելու։ Ոնց լինի մի օր մի արտահայտություն արած կլինեն ու նրանց հետևից էլ հաստատ կգնան։ Ես դիմում եմ իմ կոլեգաներին, որոնք հանգիստ նստած, գուցե քմծիծաղով հիմա նայում են մեր գործունեություններին։ Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք ցանկացած քաղբանտարկյալի համար։ Այն մարդը, որը Հայաստանում ենթարկվում է քաղաքացիական հալածանքի, այդ մարդը Հայաստանի ճշմարիտ քաղաքացին է»,- հավելեց նա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն