Տեսչական մարմնի մասնագետները հունվար ամսին բացահայտել են 129 խախտում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները բացահայտել են 129 խախտում, կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ. հունվարին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 4 404 ստուգայց՝ առողջապահության նախարարի N17-Ն հրամանով սահմանված (Covid-19) անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։
Տնտեսավարողներից 8-ին տրվել են նախազգուշացումներ։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 82 որոշում։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նշում է, որ կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված կանոնների խախտումների դեպքում տնտեսավարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն։
Armenpress.am