Հարցված ՀՀ քաղաքացիների 61%-ի կարծիքով երկիրն առանձին խմբերի շահերից ելնելով են կառավարում. IRI
Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) 2021 թվականի դեկտեմբերին հարցում է անցկացրել Հայաստանի քաղաքացիների շրջանում՝ առաջարկելով նրանց պատասխանել մի շարք հարցերի:
IRI-ի փոխանցմամբ, հարցմանը մասնակցել է Հայաստանի 18 տարեկանից բարձր 1512 մշտական բնակիչ։ Հարցումն անցկացվել է 11 շրջաններում: Հարցին, թե Հայաստանն արդյոք ճիշտ ուղղությամբ է շարժվում, հարցվածների 34 տոկոսը դրական պատասխան է տվել: 46 տոկոսը կարծում է, որ ճանապարհը սխալ է, իսկ 20 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:
Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների վերաբերյալ հարցին հարցվածների 28% -ն առաջին հերթին նշել է սահմանային իրավիճակը: Միայն 6%-ն է, որ սահմանային իրավիճակը չի դիտարկում հիմնական խնդիրների թվում։ Հարցվածների 4 տոկոսը մատնանշել է տնտեսության վիճակը և գործազրկությունը, 13 տոկոսն այդ հարցը խնդրահարույց չի համարում:
Պատասխանելով հարցին՝ հավատո՞ւմ եք քաղաքացիների՝ երկրում կայացվող որոշումների վրա ազդելու հնարավորությանը, հարցվածների 27%– ը բացասական պատասխան է տվել, 16%-ը՝ ավելի շատ ոչ, քան այո, 17%- ը՝ միանշանակ ոչ, 2% -ը դժվարացել է պատասխանել հարցին: Ինչ վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, ապա այդ առումով գոհունակություն է հայտնել հարցվածների 40%-ը, 21%-ը մասամբ գոհ, 26% -ը՝ դժգոհ է եղել, 2% -ը դժվարացել է պատասխանել հարցին:
Իսկ հարցին՝ երկիրը կառավարում են մարդկանց մեծամասնության, թե՞ առանձին խմբերի շահերից ելնելով, հարցվածների 31%-ը ընտրել է մարդկանց մեծամասնության տարբերակը, 61%՝ առանց խմբերի շահերից ելնելով, 8%-ը դժվարացել է պատասխանել:
Միջազգային հանրապետական ինստիտուտը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի հռչակված նպատակն է ժողովրդավարության կառուցման գործում օգնել առանձին երկրներին: Կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահը Ալյասկայի նահանգից սենատոր Դեն Սալիվանն է:
Armeniatoday.news