Արագածոտնի մարզպետարանում «ռազբորկա» է տեղի ունեցել
Այսօր լուր ստացանք, որ Արագածոտնի մարզպետարանում դեբոշ է տեղի ունեցել: Աշտարակի քաղաքապետ, դե ֆակտո մարզպետ Թովմաս Շահվերդյանը ծեծի է ենթարկել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանին: Վեճը սկսվել է նրանից, որ Շահվերդյանը գրություն է ուղարկել քաղաքապետարանի հիշյալ վարչություն իր բարեկամի համար շինթույլտվություն ստանալու վերաբերյալ, կոշտ պատասխան է ստացել, որից հետո այցելել է մարզպետարան հաշիվ պահանջել Ստեփանյանից: Կողմերի միջեւ թեժ զրույցը վերածվել է ձեռնամարտի, մարզպետարանի աղբյուրներից տեղեկացնում են, որ Շահվերդյանը թղթերի դակիչով հարվածել է Ստեփանյանի գլխին, նրան օգնություն են ցույց տվել մարզպետարանի աշխատակիցները:
Ստեփանյանը երեկ մեր հարցերին շփոթահար էր պատասխանում՝ վստահեցնելով, որ ոչ մի միջադեպ էլ չի եղել, հետաքրքրվեցինք՝ իսկ վաղը գնալու է աշխատանքի, եւ առհասարակ շարունակելու է աշխատել, Ստեփանյանը կարճատեւ դադար վերցնելուց հետո դրական պատասխան տվեց:
Մեզ ասացին, որ միջադեպը իրավական հետեւանք չի ունենա, Ստեփանյանը հաղորդում չի տվել, բացի դա զգուշացրել են, որ ԶԼՄ-ների «բերանը չգցի»։
Hraparak.am