Մայրաքաղաքում այսօր ցերեկը, փետրվարի 5-ի գիշերը և առավոտյան սպասվում են թույլ տեղումներ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Փետրվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ։

Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Փետրվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ: Փետրվարի 5-ին, 8-ին և 9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ:

Օդի ջերմաստիճանը 5-ի և 6-ի գիշերը կնվազի 8-10, ցերեկը` 4-6 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը` ձյուն:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն