ՀՀ վարչապետի 19.11.2018թ. «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1535-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 5 ներկայացուցիչ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2022թ. փետրվարի 25-ը ներկայացնել իրենց հայտերը` ըստ ներկայացված ձևաչափի:

ՀՀ ՊՆ

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն