Բնականաբար, պայքարը դյուրին չի լինելու, այս պայքարը ենթադրում է նաև դիմանալ հալածանքներին, դիմակայել ճնշումներին, տեղիք չտալ սադրանքներին, այս պայքարի հաջողությունը պահանջում է նաև տոկունություն և զոհաբերություն, համախմբում։ 

Այս մասին քիչ առաջ ՀՅԴ 131-ամյակին նվիրված միջոցառմանը իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստանի, Արցախի, Սփյուռքի պատասխանատու քաղաքական ուժերը, գիտական, մշակութային, հոգևոր համայնքը, պահանջատեր երիտասարդությունը պարտավոր են հայոց պետականության անկումը կասեցնելու և Հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու մանդատով ոտքի կանգնել, դուրս գալ պայքարի։

Պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու է, Սյունիքը չի՛ զիջվելու, Արցախը վերականգնվելու՛ է, Հայաստանը չի՛ թուրքացվելու և  ինչպես Ցեղասպանության զոհ բանաստեղծն է ասել՝ պիտի կերտենք նո՛ր արշալույս»,- ասաց Սաղաթելյանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն