Ալեն Սիմոնյանը`Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը
Երեւանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս պահին ընթանում է կյանքից անժամանակ հեռացած կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը: Սիրված կոմպոզիտորին հրաժեշտ տալու են եկել մշակույթի, հասարակական և քաղաքական գործիչներ, պարզապես մարդիկ, որոնք սիրում ու գնահատում էին Գրիգորիչին ու նրա ստեղծած երգերը:
Արթուր Գրիգորյանին հրաժեշտ տալու էր եկել նաեւ ԱԺ նախագահ, այժմ ժամանակավորապես ՀՀ նախագահի լիազորությունները ստանձնած Ալեն Սիմոնյանը` տիկնոջ հետ: Ներկա էր նաեւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Hraparak.am