ՄՀՀ-ի հարակից լանջի մի քանի հա տարածքն այս տարի կկանաչապատվի․ քաղաքապետի հանձնարարականն է
«Կարեն Դեմիրճյանի անվան» մարզահամերգային համալիրի հարակից լանջի մի քանի հա տարածքն այս տարի պետք է կանաչապատվի․Երևանի քաղաքապետի հանձնարարականն է։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավարությունը՝ գլխավոր դենդրոլոգի, փորձագետի և ստորաբաժանման պատասխանատուների հետ տեղում գնահատել են ոռոգման ցանցի վիճակը՝ պլանավորելու համար առաջիկա աշխատանքները։
hy.armradio.am