Լրագրող Բրենթ Իսթվուդը 19fortyfive հարթակի համար հոդվածում անվանել է Բոբ Սեմփլի նորզելանդական տանկը՝ որպես պատմության մեջ ամենավատ տանկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Պատկերացրեք փոքրիկ տրակտոր Caterpillar-ը: Այնուհետեւ պարուրեք այն բարակ ծալքավոր մետաղով եւ տեղադրեք վեց փոքր գնդացիր: Ընդ որում՝ մի օգտագործեք գծագրեր, պարզապես կառուցեք: Այն, ինչը դուք կստանաք, հենց ամենավատ տանկն է պատմության մեջ»,-գրել է հեղինակը:

Իսթվուդի խոսքով՝ այդ մեքենային լավագույնս համապատասխանում է «դժոխք անիվների վրա» արտահայտությունը:

«Այն շրջվել է ջրհորներով երթեւեկելու ժամանակ: Զենքը հապաղել է վիբրացիաների պատճառով, ուստի հնարավոր է կրակել միայն ստացիոնալ դիրքում: Տանկը նաեւ կանգ է առել պարզապես փոխանցումը փոխելու համար: Դեռ ավելին, դրա աշտարակում դիտանց չի եղել»,-նշել է լրագրողը:

Այդ մարտական մեքենան ստեղծել է Նոր Զելանդիայի աշխատանքի նախարար Ռոբերտ Սեմփլը Երկրորդ համաշխարհայի պատերազմի տարիներին ճապոնական ներխուժման սպառնալիքի պատճառով: Դրա հիմքը եղել է Caterpillar D8 թրթուրավոր տրակտորը: Ընդամենը ստեղծվել է այդպիսի երեք նմուշ, որոնք ենթարկվել են խիստ քննադատության եւ ծաղրի ԶԼՄ-ների ու հանրության կողմից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն