Երեւանի քաղաքապետարանում հրավիրված է գործակարգավարական նիստ, որը նախագահում է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նիստին տեղեկացվեց, որ 43 շենքերում արևային համակարգերը տեղադրված են։ Այս պահի դրությամբ, 10 շենքերում իրականացվում են աշխատանքներ։

Քաղաքապետն ասաց, որ մինչև փետրվարի վերջ պետք է վերջացնեն ծրագիրը։

Ավանի թաղապետն էլ ասաց, որ խնդիրը շինարարներն են , հունվարի վերջ նոր գնացել են աշխատանքի։

Հրաչյա Սարգսյանն արձագանքեց` նշելով, որ դա իրենց սխալն է. «Էդ մեր սխալ կազմակերպածի արդյունքն է, իսկ ինչ վերաբերում է, որ քանդել են, քանդման ժամանակ պետք է ֆիքսեինք, որ հունվարի 22 ա, Նոր տարի ա, խոզի բուդ ա, իրենք չեն գալու»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն