ՀՀ-ում դպրոցների ավարտական վկայականներն այս տարվանից կթվայնացվեն։ Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նիստում ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Բազում երկրներում, որտեղ շատ ավելի զարգացած վարչարարություն կա, շատ վաղուց դադարել են կնիք օգտագործել: Մեզ մոտ, օրինակ, այս տարվանից ատեստատները թվայնացված են լինելու: Դա որևէ մեկը չի կնքելու: Էլեկտրոնային ստորագրության համակարգով կստորագրի դպրոցը, կստորագրի նախարարը, և մեր շրջանավարտները կստանան թվային վկայականներ»,-ասաց Անդրեասյանը:

Այդկերպ՝ փաստաթղթերը չեն կորի, չեն վնասվի։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն