Կառավարության շենքի մոտ ոստիկանական մեծ ուժեր են կուտակվում
Վարորդները նորից փողոց են դուրս եկել ու շարունակում են բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման։ Նրանք ակցիան մեկնարկել են Շահումյանի հրապարակից ու երթով շարժվում են դեպի ապահովագրական բյուրոյի շենքի դիմաց։
Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացում նաեւ կառավարության շենքի մոտ, որտեղ ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։ Նրանց թիվը գնալով մեծանում է։
Hraparak.am