Պահանջում ենք ապահովագրական բյուրոյի պետի հրաժարականը. վարորդների ակցիան շարունակվում է
Մեր պահանջը շարունակում է մնալ ԱՊՊԱ-ի հետ կապված որոշման չեղարկումը։ Սակայն մեր պահանջներին ավելացել է նաեւ ապահովագրական բյուրոյի պետի հրաժարականի պահանջը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից մեկը։
«Մենք ակնկալում ենք հստակ արդյունք ու ինչպես առաջին օրն եմ ասել, հիմա էլ եմ ասում, որ մենք գնալու ենք մինչեւ վերջ։ Մեր նպատակը արդար է, մեր պահանջը արդար է։ Մեր պահանջը իրոք ճշմարիտ է »,- ասաց նա։
Նշենք, որ վարորդները այժմ ապահովագրական բյուրոյի շենքի մոտ են։
Hraparak.am