Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունն Աբու Դաբի – Երևան-Աբու Դաբի ուղղությամբ թռիչքներ է սկսել իրականացնել
Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը փետրվարի 7-ից սկսել է թռիչքներ իրականացնել Աբու Դաբի – Երևան – Աբու Դաբի ուղղությամբ:
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
Հաղորդագրության համաձայն՝ չվերթները կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին։ «Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», – ասված է հաղորդագրության մեջ:
Armeniatoday.news