Վաղո, պատասխան ես տալու, Վաղո. իջի ներքև հենց հիմա
Մենք գնալու ենք մինչեւ վերջ, մինչեւ հասնենք արդյունքի: Մեր ակցիաները դեռեւս խաղաղ են, եթե այդ ամենն արդյունք չտվեց, մեր ակցիաները վերածվելու են անհնազանդության ակցիաների։ Այս մասին քիչ առաջ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։
«ԱՊՊԱ- բյուրոյի պետը հարցազրույցում հայտարարել է, թե անկարգ վարորդներն են դուրս եկել ակցիայի, մեզ դա իրականում շատ է զայրացրել ։ Ես երկար տարիների վարորդ եմ, մի հատ վթար չունեմ: Բայց կարող է լինել իրավիճակ, որ մերկասառույցի պատճառով գնացի, խփեցի մի թանկանոց մեքենայի: Իմ ԱՊՊԱ-ն 300 տոկոսով թանկանալու է: Այսինքն մենք այդ 3 հազար դրամ թանկանալու դեմ չենք պայքարում, մենք այդ 300 տոկոսի համար ենք փողոց դուրս եկել»,- ասաց վարորդներից մյուսը։
«Վաղո, իջի ներքև, Վաղո։ Պատասխան ես տալու քո վերաբերմունքի համար։ Վաղոն՝ բյուրոյի պետը, մեզ վիրավորել է»,- ասաց կին վարորդներից մեկը։
Hraparak.am