Հանրապետության ամբողջ տարածքում փետրվարի 7-ի ցերեկը, փետրվարի 8-ին, 9-ին, 11-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Փետրվարի 10-ին Երևանում և շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի:



Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ: Փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ:



Արցախում փետրվարի 7-ին և 8-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն