Ես ոչ վարչապետ եմ, ոչ էլ նախագահ, ի՞նչ հրաժարական. Եղիազարյան
Ապահովագրական բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը բյուրոյի շենքում լրատվամիջների ներկայությամբ ընդունել է ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներին, որոնք պահանջում են նրա հրաժարականը։ Քննարկման մասնակից վարորդներից մեկը քիչ առաջ Վաղինակ Եղիազարյանին ուղիղ ասաց, որ այս քննարկումը կարծես արդյունք չի տալիս ու ոչինչ էլ չի փոխվելու, ուստի շարունակում են պահանջել նրա հրաժարականը։
«Դի գիտե՞ք, ես ոչ վարչապետ եմ, ոչ էլ նախագահ, որ հրաժարական տամ»,- հեգնելով ասաց Եղիազարյանը, որից վարորդներն ավելի վրդովվեցին։
Վարորդները շարունակում են պնդել, որ իրենք գոնե փոփոխությունից առաջ պիտի տեղեկացված լինեին՝ ինչի մասին է խոսքը, սակայն որեւէ մեկը ՀՀ քաղաքացուն տեղյակ չի պահել։
Եղիազարյանը իր հերթին պնդում է, թե որոշման մասին բյուրոյի կայքում դեռ դեկտեմբերին հրապարակում է եղել, իսկ վարորդների պնդմանբ՝ որևէ մեկը պարտավոր չէ առավոտից երեկո նստել ու թարմացնել բյուրոյի կայքը, որ տեսնի ՝ արդյոք փոփոխություններ են եղել, թե ոչ։
Hraparak.am