Փետրվարի 7-ից 11-ը Առաջավորաց պահք է
Փետրվարի 7-ից 11-ը Առաջավորաց պահք է։ Ամեն տարի այն սկսվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ՝ Սուրբ Սարգսի տոնին նախորդող երկուշաբթիից։
Սա շաբաթապահք է, որը հաստատել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որը պահեցին ամբողջ արքունիքն ու հազարավոր հայորդիներ` մկրտությունից առաջ։ Որպես հայոց աշխարհում սահմանված առաջին պահք` հենց այդպես էլ կոչվում է` Առաջավորաց, այսինքն` առաջին պահք։
Ժողովրդի մեջ սխալմամբ այն անվանում են նաեւ Սուրբ Սարգսի պահք, սակայն պահքը Սուրբ Սարգսի տոնի հետ կապված չէ։ Պարզապես միշտ նախորդում է այս սրբի տոնին։
hy.armradio.am