Այսօր վերադարձած ռազմագերիներն այս պահին հարցաքննվում են։ Նրանք ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում են։

Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված 8 հայ զինծառայողներ այսօր ՝ փետրվարի 7-ին, վերադարձվել են Հայաստանին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:

Փետրվարի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեսակոնֆերանսների ձևաչափով տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվել են առկա հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն