Ես դատարանից առանձնապես սպասելիքներ չունեմ։ Աստված տա, որ լեզուս լալկվի, բայց ես այդպես եմ մտածում։ Տեսնում եք, որ մենք շատ ենք ,բայց այնպես չի, որ շատից էլ շատ ենք ու ես զարմանում եմ, որ հիմա ամբողջ Գորիսը ու Հայաստանը չի այստեղ։ Եթե քաղաքապետ եք ընտրել, բարի եղեք եկեք ու տեր կանգնեք նրան։ Այս մասին քիչ առաջ վերաքննիչի բակում մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկել է Գորիսի համայքբապետ

Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ փաստաբանների բողոքի քննությունը։

Դատարանի բակում բողոքի ակցիա է մեկնարկել, քաղաքացիները եկել են աջակցություն հայտնելու Առուշանյանին։

«Մենք էս ու՞ր ենք գնում, էս ու՞ր ենք հասել։ Բա եթե մի երկրի դատավոր դհոլչի լինի, բա մեր երկրի վիճակն էլ էս պիտի լինի էլի, ավել բան էիք սպասու՞մ։ Սա թիրախավորում է բոլոր սյունեցիներին։ Ես գիտեմ, որ Բախշիյան ազգանունը ևս Գորիսից է։ Այո, նա Հադրութից է, բայց ազգանունը Գորիսում էլ կա։ Բա Փարամազյանին ու Առուշանյանին պիտի բռնի, բա հո Արարատի մարզի էն կոկորդիլոս աճեցնողին չի բռնելու ։Գորիսեցիներին ջարդում է, որ Գորիսը ծախի, հանձնի։ Ավելի շուտ հանձնի, էս դեպքում ծախել բառը մի քիչ սխալ է»,- ասաց կինը ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն