Tert.am-ը Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսոպաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցել է վաղ սեռական կյանքի վտանգների մասին։

Վաղ սեռական կյանքը երբեմն կարող է ունենալ է բազմաթիվ ռիսկեր: Շատ սեքսոլոգներ գտնում են, որ այն կարող է երբեմն սեքսուալ-հոգեբանական տրավմայի պատճառ հանդիսանալ, ինչը հնարավոր է ուղեկցի անհատին մինչև վերջ: 

Միասնական մոտեցում այս հարցում չկա, թե երբ է անվտանգ և երբ կարող է անհատը սկսել սեռական կյանք: Ռիսկայն են համարվում վաղ սեռական կյանքի պարագայում հաճախ արձանագրվող սեռավարակները և անցանկալի հղիությունը:

Ներկայումս դեռահասների շրջանում արձանագրվում է վաղ տարիքից՝ 16-17 տարեկան հասակից, սեռական կյանքով ապրելու միտում, ինչը, իհարկե ողջունելի չէ, քանի որ լիարժեք ավարտված չեն մարմնասեռական և հոգեսեռական զարգացման կարևորագույն փուլերը:

Դեռահասության շրջանը առավել ռիսկային տարիքային խմբերից մեկն է: Ներկայումս սեռական խնդիրներից, ընդհանուր առմամբ, երիտասարդների մոտ առավել հաճախ սկսել է արձանագրվել վերարտադրողական համակարգի խնդիրը, որը բավականին խնդրահարույց է:

Սակայն ավելի շատ արձանագրվում են խրոնիկական բորբոքային հիվանդությունների թվաքանակի աճ, ինչը նույնպես անդրադառնում է տվյալ անհատի ինչպես սեռական կյանքի, այնպես էլ նաեւ վերարտադրողական առողջության վրա։

Այդ հարցում չափազանց մեծ դերակատարություն ունի ճիշտ ինֆորմացիա մատուցելը, քանի որ սեռական կյանքի վերաբերյալ գիտելիքների պակաս զգացող երիտասարդները սկսում են դիմել իրենց ընկերներին եւ համացանցում տարածված սխալ տեղեկատվությանը:

Ուստի հսկայական դերակատարություն ունեն այդ հարցում նաև ծնողները, ովքեր պետք է դեռահաս երեխայի վստահելի ընկերը և խորհրդատուն լինեն:



Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն