Գերությունից վերադարձած և կալանավորված Նարեկ Երիմյանն ազատ է արձակվել
Ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին հայրենադարձված ու հայրենիքում կալանավորված մայոր Նարեկ Երիմյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Կարմեն Պողոսյանը։
«Նարեկն ազատ է արձակվել գրավի դիմաց, իսկ գրավի գումարը 1 միլիոն դրամ է կազմում»,–ասել է Պողոսյանը։
Նա հայտնել է նաև, որ Նարեկ Երիմյանի վրա մինչև հիմա ադրբեջանական գերությունից «մնացած» հետքեր և կապտուկներ կան։
Hraparak.am