«ԷվենտՏուրա» ընկերությունը Գյումրու համայնքի աջակցությամբ նախատեսում է սույն թվականի օգոստոսի 20-ին կազմակերպել և իրականացնել «Գարեջրի Օրը» Գյումրիում փառատոն։ Նախատեսվելիք իրադարձության, միջոցառման կազմակերպման և մի շարք այլ հարցերի մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Գյումրու համայնքապետարանում կազմակերպված հանդիպում-ասուլիսի ընթացքում  ներկայացրել են կողմերը։

Հանդիպման սկզբում Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում կարևորել է փառատոնի կազմակերպումն ու անցկացումը, ապա պատրաստակամությունը հայտնել աջակցելու՝ համայնքապետարանի ունեցած հնարավորությունների շրջանակներում։ Վարդգես Սամսոնյանն իր խոսքում նաև նշել է, որ փառատոնի կազմակերպման և անցկացման համար առաջարկով հանդես է եկել համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը, առաջարկը  քննարկել են համատեղ, ապա համայնքի ղեկավարը տվել է իր համաձայնությունը։ 

Անցկացվելիք միջոցառման մանրամասների, կազմակերչական հարցերի մասին խոսեց ու ամբողջական ծրագիրը ներկայացրեց «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանը։ Վերջինս մանրամասն խոսեց ծրագրի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների, միջոցների և մի շարք այլ հարցերի մասին։ 

Փառատոնի կազմակերպման և անցկացման, դրա արդյունքում տուրիստական հոսքի ավելացման և բազմաթիվ այլ հարցերի մասին խոսեց նաև Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը։ Դավիթ Առուշանյանը նաև նշեց, որ նախատեսվում է փառատոնը կազմակերպվելու ոչ մեկ անգամ․ «Այն անցկացվելու է ամեն տարի, այն դառնալու է Գյումրիի փառատոն»,-ավելացրեց Դ․Առուշանյանը։ 

Ասուլիսի ավարտին կողմերը կնքեցին հուշագիր, որում ամրագրված են կետեր՝ փառատոնի կազմակերպման և անցկացմանն առնչվող մի  շարք հարցերի վերաբերյալ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն