Անձամբ իմ համբերության բաժակը լցվել է, երբ ունեցանք չտեսնված մի բան՝ դատավորի կալանավորում, որը բավական զգայուն քաղաքական ենթատեքստ ունեցող գործով ազատ էր արձակել հերոսական անցյալ ունեցող հրամանատարին՝ Աշոտ Մինասյանին, որից անմիջապես հետո սկսվեց քրեական հետապնդում մի հոդվածով, որը ՀՀ պատմության մեջ երբևէ չէր կիրառվել։ Այս մասին քիչ առաջ ԵՄ ներկայացուցչության շենքի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները բողոքում են Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումները չնկատելու, դրանց վրա աչք փակելու դեմ:

«Ես այլևս հայաստանյան իշխանություններին ասելիք չունեմ, այս ամենի մեջ մեծ մեղքի դեր ունի ԵՄ-ն, անձամբ տիկին դեսպանը։ Ակնհայտ է, որ Հայաստանում ընթացող խայտառակ գործողությունների կապակցութամբ անընդունելի լռություն է տիրում հատկապես եվրոպական կառույցների մոտ ու դա է պատճառը բռնաճնշումները դատական իշխանության ոլորտում, անձնական ազատության ոլորտում, լրատվամիջոցների ազատության ոլորտում»,- ասաց նա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն