Երևանի աղբահանության հիմնարկի պետն ու տեղակալը վերականգնել են իրենց գործողությունների հետևանքով պատճառված առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 18 մլն ՀՀ դրամ վնասը։

Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Մեղադրյալներն ամբողջությամբ վերականգնել են իրենց գործողությունների հետևանքով պատճառված առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 18 մլն ՀՀ դրամ վնասը և ընդունել իրենց մեղքը: Նշված պայմաններում նվազել է վերջիններիս` նախաքննության ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկը, ուստի նրանց նկատմամբ քննիչի կողմից ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոցը»,- նշեցին Կոմիտեից։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին նաև, որ բացի Արմեն Գրիգորյանից և Կարեն Թորոսյանից, մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն