«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Սիսիանի, Թումանյանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80 մետր։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի տարածաշրջանի Արփենի-Բավրա ավտոճանապարհը և Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն