Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Մայրաքաղաքում այսօր ցերեկը, փետրվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Մարզերի առանձին շրջաններում այսօր և փետրվարի 14-ի ցերեկը սպասվում են տեղումներ և մառախուղ:
Փետրվարի 12-ին, 13-ին, 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ:
Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ:
Օդի ջերմաստիճանը 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։
Armeniatoday.news