Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ՝ խորհուրդներ հոգեբանից
Հոգեբան, մանկավարժ, ընտանեկան հարաբերությունների հարցերով փորձագետ Միլա Լեւչուկը ներկայացրել է մի շարք խորհուրդներ՝ Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ, որը քրիստոնյա Արեւմուտքը տոնում է փետրվարի 14-ին։ Նա նշել է, որ հատկապես միայնակ մարդիկ օրվա խորհրդի մասին իմանալով, հատկապես եթե շեշտադրվում է «սիրված եւ երջանիկ լինելը», կարող են իրենց ապերջանիկ զգալ։
«Հիշեք, թե ինչպիսին էր օրը, նախքան իմանալը, թե այն ինչքան առանձնահատուկ է։ Ձեր վրա արտաքինից ոչ մի հատուկ բան չէր ազդում, իսկ նոր տեղեկատվության ստացումից հետո միայն ձեր սպասելիքներն ու ինքնագնահատականն է փոխվում, հատկապես, որ ակնկալիքները չեն արդարանում»,- ասել է նա։
Նա խորհուրդ է տալիս մի կողմ դնել ակնկալիքներն ու գնահատականները եւ օրվան վերաբերվել որպես սովորական օր։ Լեւչուկը նկատում է, որ իհարկե հնարավոր չի լինի ամբողջապես անտեսել Սիրահարների օրը, քանի որ օրվա տոնական կոնտեքստը ամենուր հիշեցնում է, ուստի հորդորում է հնարավորինս քիչ խորամուխ լինել օրվա տոնական կոնտեքստի մեջ՝ լինի դա ռեալ կյանքում, թե սոցկայքերում։
Տարբերակ է նաեւ այդ օրը հանգստին նվիրելն ու օրվան հատուկ թոհուբոհից կտրվելը։
Hraparak.am