Ռեկորդային թվով հայաստանցիներ ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն
Պաշտոնական տվյալներով՝ 2021-ին Հայաստանից գնացել ու չի վերադարձել 73,571 քաղաքացի։ Նկատենք՝ խոսքը բացառապես ՀՀ քաղաքացիների մասին է։
Ընդ որում, անցած տարվա միայն առաջին կեսին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել շուրջ 22,000 հայաստանցի։ Սա վերջին 4 տարիների կտրվածքով բացարձակ ռեկորդ է։
Ի դեպ` 2021-ին 161,000 քաղաքացի է դիմել «Գրին քարտ» շահելու հույսով:
հեղափոխությունից առաջ և հետո` պաշտոնական տվյալներով.
• 2017թ. Հայաստանից գնացել ու չէր վերադարձել 36,200 մարդ
• 2021թ. Հայաստանից գնացել ու չի վերադարձել ավելի քան 73,500 մարդ։
Hraparak.am