Հայաստանում փետրվարի 14-ին կատարվել է 4245 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 695 նոր դեպք:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ` մեկ օրում առողջացել է 2306 հիվանդ, մահվան 19 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով՝ Հայաստանում փետրվարի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 407074 դեպք, որոնցից 375612 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 21702 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8186 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2828454 թեստավորում։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն