Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կանչվելու է քննիչ հանձնաժողով։ Դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, սակայն ընդդիմությունը լքել է նիստերի դահլիճը։

Լրագրողների դիտարկումներին, թե ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որը հիմա ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ է` մասնակցելո՞ւ է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող աշխատանքներին` Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.

«Նա մեծ տեղեկատվության է տիրապետում։ Հովհաննիսյանը շատ պետքական է լինելու հանձնաժողովի աշխատանքների ընթացքում»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն