Ո՞վ ենք մենք. ԱԳՆ շենքի մոտ ոստիկանական ուժեր են
Արցախից տեղահանվածների բողոքի ակցիան շարունակվում է։ Նրանք հանրապետության հրապարակից երթով շարժվել են ԱԳՆ շենքի մոտ ու ակցիան շարունակում են այստեղ։ Նրանք պահանջում են հստակեցնել իրենց կարգավիճակի հարցը, պահանջում են փախստականի կարգավիճակ։ ԱԳՆ շենքի մոտ ոստիկանական ուժեր են կուտակվել։
«Մենք մի հարց ունենք՝ ո՞վ ենք մենք, այո, հենց այդպես, ո՞վ ենք մենք, մեզ այս հարցի պատասխանն է հարկավոր»,- ասում են ակցիայի մասնակիցները՝ հանդիպում պահանջելով ԱԳՆ ներկայացուցիչների հետ։
Hraparak.am