Երուսաղեմում պատրիարքության շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում։ Նուրհան Պատրիարքը չի ուզում հետ կանգնել Կովերի պարտեզի՝ 99 տարով հրեա գործարարին վարձակալություն տալու ստորագրությունից, Հայր Պարետը՝ նույնպես։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համայնքի ներկայացուցիչները նշեցին, որ այժմ պահն է Պաղեստինի, Հորդանանի և Հայաստանի իշխանություններն ավելի գործնական լինեն և օր առաջ քայլեր ձեռնարկեն կասեցնելու այս պայմանագիրը։

«Այժմ օր առաջ պետք է Նուրհան Պատրիարքը հրաժարվի պատրիարքությունից, իսկ Պարետ Երեցյանը կարգալույծ հռչակվի, քանզի նրանք վտանգ են հայ առաքելական եկեղեցու և նրա համայնքների համար։ Նուրհան Պատրիարքը իր մնալով վտանգի տակ է դնում Հայոց Պատրիարքությունը:

Պատրիարքը հրաժարվում է ցույց տալ կնքած պայմանագիրը, որն, ըստ իրենց, լավ պայմանագիր է։

Սպասում են հանրությանը պայմանագրի ներկայացնելուն, որևէ մեկը  ոչ միաբաններից, և ոչ էլ հանրությունից չի  տեսել այդ պայմանագիրը։ Էջմիածինը որևէ անգամ չարձագանքեց, մեկ անգամ Գերագույն հոգևոր խորհուրդը մի կարճ անդրադարձ արեց, դրանից հետո որևէ անդրադարձ չեղավ, և Հայաստանի իշխանությունը շարունակում է լուռ մնալ»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես լուռ է, թեև Պաղեստինի իշխանությունը տեղեկացրել է խնդրին,  բայց միայն մի խեղճ հայտարարություն եղավ Էջմիածնի կողմից որևէ բանի օգուտ չտվող. «Պաղեստինյան իշխանոթյունները այցելել էին Երևան, քննարկում եղավ, սակայն սայլը տեղից չշարշժվեց, ԱԳՆ-ն որևէ մտահոգություն անգամ չհայտնեց: Հիմա սաղիմահայերը սպասում են ՀՀ իշխանությունների և Էջմիածնի արձագանքին, որ լուծում գտնեն այս ապօրինի գործարքի չեղարկման համար»:

Նշենք, որ խնդրի հետ կապված պատրիարքության միաբանները բաժանվել են երկու մասի, մի մասն աջակցում է պատրիարքին, մյուս մասը՝ մերժում։  Նշվում է, որ եթե այսպես շարունակվի և պատրիարքն ընդառաջ չգնա հանրությանը, ապա կպահանջեն պատրիարքի հրաժարականը։

Հատկանշական է, որ 99 տարով տարածքը վարձակալությամբ տալու համաձայնագիրը անօրինական է հենց այն առումով, որ որևէ մեկն իրավունք չունի հայկական կալվածքներն 99 տարով վարձակալության տալ, պատրիարքության կանոնադրությամբ, առավելագույն ժամկետը 49 տարին է:

Սաղիմահայերին մտահոգում է, որ Հայաստանն ու Հայ եկեղեցին պասիվ կեցվածք են որդեգրել. «Կաթողիկոսը որպես եկեղեցու առաջնորդ պետք է իր մտահոգությունը հայտնի, պետք է խնդրի պայմանագիրը հանրությանը ներկայացնեն Նուրհան պատրիարքն ու Պարետը:

Կաթողիկոսը նաև կարող է դիմել հանրությանն ու հայտարարել, որ մեր իրավունքները Երուսաղեմում վտանգի մեջ են, պետք հայ ազգը Երուսաղեմի կողքին կանգնի, նաև կարող է ժամանել Երուսաղեմ ու հանդիպել Նուրհան Պատրիարքի հետ, համայնքի հետ։

Հայաստանը պետք է շատ արագ Պաղեստինի իշխանության հետ աշխատի, որպեսզի լուծում գտնեն կառավարական մակարդակով։ Նաև Կաթողիկոսը կարող է քննիչ հանձնախումբ ուղարկել այստեղ: Օրինակ, Վազգեն Կաթողիկոսի օրոք այստեղ հանձնախումբ ժամանեց Եղիշե Պատրիարք Տերտերյանի օրոք, որը ստուգեց բոլոր կալվածքների վիճակը: Հիմա էլ Էջմիածինը կարող է այստեղ 5-6 հոգանոց քննիչ հանձնախումբ ուղարկել նույն նպատակով: Այդ դեպքում Նուրհանը և Պարէտը չեն կարող մերժել և ստիպված են ներկայացնել իրենց կատարած բոլոր գործարքները: Դա պետք է անել հիմա, քանի դեռ ուշ չէ:

Այդ հանձնաժումբը քննության կառնի ոչ միայն այս անօրինական գործարքը, այլև վերջին տարիներին կնքված բոլոր գործարքները, թե ինչ կալվածքներ են մնացել»,-ասաց մեր զրուցակիցը:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն