Թանկարժեք իրեր, արվեստի գործեր, անշարժ գույքեր Հայաստանում և արտերկրում. Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի ունեցվածքը
Իրավաբան.net-ը պարբերաբար հրապարակում է պաշտոնյաների հայտարարագրերը՝ ներկայացնելով նրանց կարողությունը։
Ձեզ ենք ներկայացնում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և նրա կնոջ, ինչպես նաև արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի և նրա կնոջ գույքն ու եկամուտները։ (Ինֆոգրաֆիկաները՝ վերջում)
Կարեն Անդրեասյանն Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է 2021 թվականին օգոստոսի 3-ին։
Մինչ այն, նա 2011 թվականից զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը և պաշտոնավարել մինչև 2016 թվականը։
2014 թվականին նա հայտարարագրել է 56,000,000 դրամ, այդ տարի նրա եկամուտները կազմել են 11,615,131 դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
2015 թվականին նրա դրամական միջոցները նվազել են՝ հասնելով 43,000,000 դրամի։ Եկամուտը կրկին ստացվել է միայն աշխատավարձից և կազմել 11,615,131 դրամ։
2016 թվականին՝ պաշտոնը դադարեցնելիս հայտարարագրել է․
• բնակարան,
• Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները,
• 43 միլիոն դրամ,
• 780,000 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։
2021 թվականին օգոստոսի 3-ին Կարեն Անդրեասյանը զբաղեցրեց արդարադատության նախարարի պաշտոնը։ Նա հայտարարագրել է․
բնակարան Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում – միանձնյա սեփականությամբ, նվիրատվություն
անհատական տուն Տավուշի մարզում՝ Դիլիջանում – միանձնյա սեփականությամբ, գնված 2012 թվականին,
անհատական տուն Հունաստանում՝ Կենտրոնական Մակեդոնիա, Գերակինիում – միանձնյա սեփականությամբ,
գնված 2019 թ-ին,
• 51,800 դոլար բանկային ավանդ,
• 4,000,000 դրամ արժողությամբ թանկարժեք զարդ – նվիրատվություն՝ ստացված 2017 թվականին,
• 3,840,871 դրամ՝ բանկային հաշվում,
• 251,800 եվրո՝ բանկային հաշվում,
• 8,117 դոլար՝ բանկային հաշվում,
• 1,200,000 կանխիկ դրամ,
• 17,583,689 դրամ և 7,616 դոլար՝ ստացված աշխատավարձերից, վարձակալության դիմաց ստացված վճարից։
2014 թվականին Կարեն Անդրեասյանի կինը՝ Եվա Առաքելյանը հայտարարագրել է․
• 30,000,000 դրամ,
• 6,478,640 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։
2015 թվականին նա հայտարարագրել է․
• 25,000,000 դրամ,
• 6,470,640 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։
2021 թվականին նախարարի կինը հայտարարագրել է․
• Toyota մակնիշի ավտոմեքենա՝ 2013 թվականի արտադրության,
• 2012 թվականին 40 տոկոս բաժնեմասնակցության գնում
• Էյ Էմ իրավաբանական ընկերություն ՍՊԸ
• 418,758 դրամ՝ բանկային հաշվում,
• 700,000 դրամ՝ կանխիկ գումար,
• 12,200,000 դրամ փոխառություն՝ տրամադրված AM իրավաբանական ընկերությանը,
• 694,230 դրամ եկամուտ՝ AM իրավաբանական ընկերությունից ստացված աշխատավարձից,
• ևս մեկ վարկի տրամադրում՝ 238,127 դրամի չափով։
Iravaban.net