Փետրվարի 19-ին Թբիլիսիում անցկացվել է տոնական միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակին։

Միջոցառման շրջանակներում վիրահայ համայնքի և Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները այցելել են Հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն, ծաղիկներ են խոնարհվել Հովհաննես Թումանյանի շիրմաքարին։

Թումանյանի ստեղծագործությունների արտասանությամբ հանդես են եկել վիրահայ դպրոցականներն ու Վիրահայոց թեմի նախակրթարանի սաները։

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ պանթեոնում անցկացվել է նաև միմյանց գիրք նվիրելու ավանդական միջոցառումը։

Վրաստանում Հայաստանի դեսպանություն - Embassy of Armenia to Georgia



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն