Մեկնարկել է «Ապարանյան ձմեռ» փառատոնը
«Ապարանյան ձմեռ» փառատոնի կազմակերպիչը Ապարանի համայնքապետարանն է: Փառատոնը մեկնարկել է Ապարան քաղաքից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա գտնվող 2050-2200մ բարձրություն ունեցող Խաչասարի (Ապարան-Լուսագյուղ ճանապարհին) հատվածում։
Միջոցառման մարզական մասը բաղկացած է մրցութային, սիրողական խաղերից, ցուցադրական ելույթներից: Մրցութային խաղերի հաղթողները ստանալու են դրամական պարգևներ, մեդալներ, պատվոգրեր:
Մրցութային խաղեր՝
Դահուկավազք-3
Լեռնադահուկ-1
Բազկամարտ-1
Կշռաքար-1
Ձնամարտ-1
Սիրողական խաղեր՝
Պարան ձգել-20000դ պարգևատրում
Բերդ գրավել
Ձնեմարդ պատրաստել-15000դ պարգևատրում
Լավագույն նշանառու
Խաղ սահնակներով, մատրասներով
Ռաֆտինգ
Պարապլան
Հրաձգություն
Փառատոնի ընթացքին կարելի է հետևել ապարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:
hy.armradio.am