Ի զորու ենք ապահովելու ինչպես հանրապետության նախագահի, այնպես էլ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը. ԱՀ ԱԱԾ
Ի զորու ենք ապահովելու ինչպես հանրապետության նախագահի, այնպես էլ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը, ասված է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը՝ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունն ի զորու է ապահովելու իր առջև դրված ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը, ի դեմս հանրապետության նախագահի, այնպես էլ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը` իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ»:
hy.armradio.am