Այսօր Միացյալ Նահանգներում նշվում է Նախագահների օրը: Այդ կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր չի աշխատի։

«Սկզբնապես այս տոնը ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի և ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի պատվին էր, որոնք երկուսն էլ ծնվել էին փետրվարին՝ համապատասխանաբար 1732թ․ փետրվարի 12-ին և 1806թ․ փետրվարի 22-ին։

Այժմ այս տոնը ԱՄՆ ներկա ու անցյալ բոլոր նախագահների օրն է և նշվում է ամեն տարի փետրվարի երրորդ երկուշաբթի օրը։

Տոնի կապակցությամբ երկուշաբթի օրը դեսպանատունը փակ կլինի»,-նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն