Մարտի 1-ից Երեւանում եւս երկու երթուղի կշահագործվի նոր մակնիշի ավտոբուսներով։ Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ ասաց «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը: 

ՓԲԸ-ի տնօրենը նաեւ նշեց, որ նոր ավտոբուսները կսպասարկեն այն երթուղիները, որտեղ գազելներն այլեւս շահագործման ենթակա չեն ու մարտի 1-ից փակվելու են։

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հարցին՝ արդյոք գործընթացն առաջիկայում կշարունակվի՞, Թարփոշյանը դրական պատասխան տվեց՝ հայտնելով՝ ապրիլի 1-ին եւ մայիսի 1-ին նոր ավտոբուսները կսկսեն սպասարկել եւս 4 երթուղիներ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն