Բարձրագույն դատական խորհրդում շարունակվում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դեն հարուցված կարգապահական վարույթի քննությունը։

Ինչպես նախորդ նիստին, այնպես էլ այսօր ԲԴԽ են եկել մի խումբ դատավորներ։

Նրանց թվում են`դատավոր Դավիթ Հարությունյանը, Մխիթար Պապոյանը, Դավիթ Գրիգորյանը եւ այլք։ Բացի դատավորներից նիստին են եկել նաեւ փաստաբաններ, իրավաբաններ։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել այն կապակցությամբ, որ դատավորը արձակուրդ մեկնելու պատճառով իր վարույթում եղած տասից ավելի գործ հանձնել է վերամակագրման:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն