Քիչ էր մնում ասվեր՝ Ռշտունին գործերը ցրել է իր վրայից ու գնացել. Վազգեն Ռշտունի
ԲԴԽ-ում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթի միջնորդության քննությունը շարունակվում է։ Այսօր հարցուպատասխանի փուլն է։
Ռշտունու խոսքով` կան քրեական գործեր, որոնք հնարավոր են հետազոտել 1 օրում, եւ կան գործեր, որոնք, կարող են 10 անգամ հետազոտվել։
«Հանձնման գործերից մեկը օրինակ՝ կայացել են 6-7 դատական նիստեր, որոնք մյուս դատավորները հնարավորություն չեն ունեցել ավարտելու։ Այսինքն՝ ես գտել եմ, որ 2 ամիս պահելուց այդ դեպքում ողջամիտ ժամկետի խախտում կլինի, քանի որ 2 ամսում ես որեւէ գործողություն չէի կատարի։ Ես կլինեի առաջին նիստին, թե այլ դատավոր, դա հավասար էր, որովհետեւ դա առաջին դատական նիստն էր։ Քիչ էր մնում ասվեր՝ Ռշտունին գործերը ցրել է իր վրայից ու գնացել. այսինքն՝ ասեց, բայց թաքնված ձեւով»,֊նշեց նա։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել է այն կապակցությամբ, որ դատավորը արձակուրդ մեկնելու պատճառով իր վարույթում եղած տասից ավելի գործ հանձնել է վերամակագրման:
Hraparak.am