«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ Արցախի Թումանյան փողոցում «Հայաստան» հիմնադրամի կառուցած բնակելի համալիրն արդեն պատրաստ է՝ սպասում է իր հասցեատերերին:

«Շուշիից ու Հադրութից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք այսուհետ կունենա սեփական բնակարանը»,-նշվում է հիմնադրամի Facebook-յան էջում։

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում, 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք: Բնակարաններով են ապահովվում զոհված զինծառայողների, տեղահանված, բազմազավակ և առաջին խմբի անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն