Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Կիեւի մարզի Բելոցերկովսկի շրջանի Օլշանիցա գյուղում գտնվող զինամթերքի պահեստում հրետակոծությունից հետո հրդեհ է բռնկվել։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook-ում։

«Ժամը 06:30-ի դրությամբ հրդեհ է բռնկվել զինամթերքի պահեստում։ Հրդեհվել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի գլխավոր շտաբը Նովիե Պետրովցի գյուղում»,- ասել է ԱԻՊԾ-ի ներկայացուցիչը։ 

Չեռնիգովի մարզի Նեժինսկայա գյուղի հրամանատարա-դիսպետչերական կետի հրետակոծման հետեւանքով տուժել է ԱԻՊԾ-ի երեք աշխատակից։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն