Ս․թ․փետրվարի 24-ին, Հայաստանում Հունաստանի փոխդեսպան Էմանուիլ Ասիմակոպուլոսը պաշտոնապես Հայաստանին հանձնեց Հունաստանի Արտաքին գործերի նախարարության նվիրաբերած «Մոդեռնա» պատվաստանյութի 35․000 չափաբաժինը։ Այս մասին  հայտնեցին Հայաստանում Հունաստանի դեսպանությունից:

«Ցանկանում եմ արտահայտել մեր մեծ գոհունակությունը, այսօր «Մոդեռնա» պատվաստանյութի այս 35․000 չափաբաժնի նվիրատվության ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ։ Այսպիսով, մենք գործնականում օգնում ենք մեր հայ բարեկամներին COVID -19 համավարակի դեմ պայքարում։

Այս կապակցությամբ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայաստանի արտաքին գործերի և Առողջապահության նախարարություններին՝ մեր օրինակելի համագործակցության և ծրագրի հաջող իրականացման գործում իրենց աջակցության համար»,-նշել է փոխդեսպանը:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն