«ԱրմՀայԹեք 2022». պաշտպանական լուծումներ՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սարքավորումներ
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի նպատակն է ստեղծել եզակի հարթակ՝ խթանելու և ուսումնասիրելու տեղական շուկան, առաջ մղելու ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, գտնելու գործընկերներ և ներդրողներ, ստեղծելու համագործակցային կապեր, ամրապնդելու գործընկերային հարաբերություններ:
«ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին կներկայացվեն պաշտպանական լուծումներ՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սարքավորումներ:
Սպասվում են այցելուներ ԱՊՀ երկներից, Եվրոպայից, Ասիայից, Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից:
Ցուցահանդեսի կազմակերպիչը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։ Համակազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲ ընկերությունը և «Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միություն» ՓԲԸ-ն։
hy.armradio.am