Չինաստանը պահանջում է բացել Հորմուզի նեղուցը Սի-Թրամփ հանդիպումից առաջ

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին Պեկինում իր իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին ցուցաբերել ռացիոնալություն, զսպվածություն և վերադառնալ հունիսյան միջանկյալ խաղաղության համաձայնագրին: Պեկինը պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցը՝ գլոբալ էներգետիկ մատակարարումների և լոգիստիկ շղթաների փլուզումը կանխելու համար: Արաղչին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է կոշտ պաշտպանվել ագրեսորներից, սակայն դեմ չէ դիվանագիտական լուծումներին:

Հանդիպումը տեղի է ունենում Վաշինգտոնում Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ սպասվող վճռորոշ բանակցություններից մեկ շաբաթ առաջ: ԱՄՆ ֆինանսների նախարարը նախօրեին հաստատել էր, որ գագաթնաժողովում քննարկվելու են Պեկին-Թեհրան ֆինանսական կապերը: Վան Ին նաև բացահայտ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի գործող անվտանգային ճարտարապետությունն անբավարար է և արմատական վերափոխման կարիք ունի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ