Արցախի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արցախի միջշրջանային և միջպետական ճանապարհները` ժամը 10:30-ի դրությամբ հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դժվարանցանելի են Մարտակերտի շրջանի Մեհմանա (ձյան շերտը՝ 50սմ) և Մարտունու շրջանի Հացի, Ծովատեղ և Հերհեր համայնքներ տանող ճանապարհները:
Միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-Վայք և Սարավան- Զանգեր ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ստեփանակերտ- Աղավնո ավտոճանապարհը բաց է:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի:
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին` երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգուշություն։
Shantnews.am