Ռուսական «Роскомнадзор» տեսչական մարմինը արգելել է ամերիկյան Google ընկերության եւ նրան պատկանող տեղեկատվական ռեսուրսների գովազդումը։ 

Այս մասին հայտնում է «Роскомнадзор»-ի մամուլի ծառայությունը։ Համաձայն որոշման, նկատի ունենալով բազմաթիվ խախտումները, ներդրվում են տեղեկատվական եւ տնտեսական բնույթի հարկադրանքի միջոցներ։ 

Բացի այդ, որոնողական համակարգեին հրահանգված է տեղեկացնել օգտատերերին այն մասին, որ օտարերկրացի անձը խախտել է ռուսական օրենսդրությունը։ Սահմանափակումները կգործեն մինչեւ տվյալ անձը չվերացնի բոլոր խախտումները։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն